Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

.

Երևան քաղաքի 79-ամյա տղամարդը կամավոր ոստիկանություն է հանձնել ամառանոցը նորոգելիս իր գտած զենք-զինամթերքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քաղաքացին իր հայտնաբերածի մասին հայտնել է ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցներին:

«Բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ 79-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ամառանոցի տանիքը նորոգելիս գտել է զինամթերք: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, Ֆ1 տիպի մեկ նռնակ՝ պայթուցիչով, մեկ այլ նռնակ՝ առանց պայթուցիչի, 70 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության»,- նշված է հաղորդագրությունում: