Նախկին կինն ու աները մտել են տուն ու փորձել են առևանգել որդուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Իրավական

Օգոստոսի 20-ին, ժամը 17․05-ին, 42-ամյա մի տղամարդ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ իրենց տուն են եկել նախկին կինն ու նրա հայրը, ապօրինի մտել տուն, որտեղ նախկին աները փորձել է առեւանգել իր որդուն:

Բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին նախկին կինն ու նրա հայրը ներկայացել են ոստիկանության Թալինի բաժին եւ կատարվածի մասին տվել բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: