Ծննդաբերական կծկումների շնորհիվ հայուհուն 17 տարի անց ԱՄՆ քաղաքացիություն շնորհվեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

1

Ամերիկացի դատավորը ստիպված էր հայուհուն շնորհել ԱՄՆ-ի քաղաքացիություն, քանի որ քաղաքացիություն ստանալու պաշտոնական արարողության ժամանակ կնոջ մոտ անսպասելիորեն սկսվեցին ծննդաբերական կծկումները:

Կինը պետք է ծննդաբերեր մեկ շաբաթ անց կեսարյան հատման միջոցով: Ուսուցչուհին պահանջել է, որ դատավորն անհապաղ անցկացնի արարողությունը եւ չհետաձգի այն ծննդաբերությունից հետո՝ խուսափելով, որ Թրամփը կարող է փոխել միգրացիոն քաղաքականությունը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ նա տեղափոխվել է Հայաստանից ԱՄՆ 14 տարեկանում եւ նրան անհրաժեշտ էր 17 տարի գրին քարտ, այնուհետեւ քաղաքացիություն ստանալու համար: Տաթեւն ունի երկամյա դուստր եւ չի ցանկանում, որ իր երեխան բախվի այդօրինակ խնդիրների հետ: Երբ Տաթեւը տուն է վերադարձել, կծկումները դադարել են: