Հայ շախմատիստուհուն ադրբեջանական պատվիրակության պահանջով հեռացրել են մրցաշարից

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

.

Թուրքիայի Սըվազ քաղաքում մեկնարկած Շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչները չեղարկել են հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի մրցաշարին մասնակցության հրավերը՝ ադրբեջանական պատվիրակության պահանջով: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ նա գրել է Գևորգյանին, որ ադրբեջանցի շախմատիստները վերջնագիր են ներկայացրել. եթե մրցաշարին հայ մասնակից լինի, նրանք կհրաժարվեն մասնակցությունից:

Մարինա Գևորգյանն Facebook-ի իր էջում հրապարակել է Էրօղլուի հաղորդագրության լուսանկարը:

«Յուրաքանչյուր երկրում, որտեղ էլ որ ելույթ ունենամ, ես միշտ հարգանքով եմ վերաբերվել բոլոր ընդդիմախոսներին՝ անկախ նրանց ազգությունից կամ քաղաքական հայացքներից»,- գրել է Գևորգյանը:

Մարիա Գևորգյանը բողոք է հղել ՖԻԴԵ-ին: Նրա խոսքով՝  հրավերի չեղարկումը իր ազգության պատճառով համարում է խիստ վիրավորական:

Շախմատիստուհու հաղորդմամբ՝ Էրօղլուն կապվել է իր հետ և մեղադրել նամակագրության գաղտնիությունը խախտելու մեջ՝ սպառնալով դատի տալ: