«Իմ քայլում» ընդունել են՝ սխալ էր Ամուլսարի հարցում խնդիրները հանել սեփական թիմից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

«Ամուլսարի հարցում սխալն ավելի խորքային է, քան մենք խոսում ենք։ Սխալն այն ժամանակ էր, երբ որոշվեց Ամուլսարի շահագործումը թույլ տալ կամ չտալ միջազգային փորձաքննության արդյունքերի վրա»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ հարկավոր էր գնալ հայեցակարգային լուծման ճանապարհով։
«Մենք գիտենք ընդանրապես հանքարդյունաբերությունից ի՞նչ ենք ուզում։ Օրինակ՝ հնչում է տեսակետ, որ ընդհանրապես հանքարդյուաբերություն չլինի, կամ հակառակ ծայրահեղ տեսակետը՝ ինչքան հանք կա, բոլորը շահագործենք։ Եթե կան բնապահպանական ռիսկեր, որքանո՞վ ենք պատրաստ դրանց որպես հանրություն։

Ինչքա՞ն եկամուտի դիմաց։ Սկզբունքորեն մենք համաձայնե՞նք, որ ՀՀ-ի ընդերքի հարստությունը շահագործվի մասնավորի կողմից, և եկամտի մեծ մասը հասնի ոչ թե ՀՀ-ին, այլ մասնավորին։ Կամ ի՞նչ եկամտի դիմաց ենք պատրաստ այն տալ մասնավորին։ Ամուլսարի եկամուտը մեզ բավարա՞ր է, մենք համարո՞ւմ են, որ դա այն եկամուտն է, որի դիմաց պատրաստ ենք որպես հասարակություն դրա ռիսկերը կրել։ Եթե մենք նախապես ունենային այս պատասխանները, հարցն ավելի հեշտ կորոշվեր»,- կարծում է պատմաբանը։

Հրանտ Տեր-Աբրահամյանը խոսել է նաև «Իմ քայլը» խմբակցության տարակարծությունների վերաբերյալ՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման հետ։

Շարունակությունը՝ տեսանյութում։