ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Օգոստոսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:40-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 34 FN 133 համարանիշի ավտոմեքենայի վարորդը «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով ծառը արմատից տապալվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: