Շաքի գյուղում մոտ 20 հա անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

հրդեհ

Սյունիքի մարզի Շաքի գյուղում կուտակված անասնակեր է այրվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությամ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը բռնկվել է գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի դիմաց:

«Օգոստոսի 23-ին, ժամը 12:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի դիմաց այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:29-ին, մարվել՝ 13:47-ին: Այրվել է մոտ 20 հա անասնակեր»,- հայտնում է ԱԻՆ-ը: