Կրասնոդարի մարզում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

.

Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ: Այս մասին գրում է «Կուբանսկիե նովոստի»-ին:

Աղբյուրի փոխանցմամբ  զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաեւ Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա եւ 81-ամյա ուղեւորուհիները:

Մինիվենի 9-ամյա ուղեւորուհին, որը եւս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները:

Տեղեկացնենք, որ Ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 17.40-ի շրջանում «Կավկազ» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կիլոմետրում՝ Զավետնի գյուղի մոտ: