Խաչիկ Հակոբյանը նոր պաշտոն ունի. ինչու էր նա ազատվել քաղաքապետարանից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

քաղաքական

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից։ Հակոբյանը բնապահպանության նախարարի տեղակալն էր, հեղափոխությունից հետո ազատվեց աշխատանքից, ապա կարճ ժամանակ անց հայտնվեց քաղաքապետարանում։

Հիմա Խաչիկ Հակոբյանը նոր-հին պաշտոն ունի՝ Շիրակացի ճեմարանի տնօրենի զարգացման գծով տեղակալն է։ Նա նախկինում էլ է աշխատել ճեմարանում՝ մինչեւ փոխնախարար նշանակվելը։ Ճեմարանում է սովորել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ասում են՝ հենց այս կապն է դեր խաղացել, որ Հակոբյանը նշանակվել է քաղաքապետարանում, հետո ազատվել՝ ինչ-ինչ դժգոհությունների պատճառով։

Ի տարբերություն Մարությանի, ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը գոհ է Խաչիկ Հակոբյանի աշխատանքից ու հենց ինքն է առաջարկել, որ նա հետ վերադառնա, երբ իմացել է ազատման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում