Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երևանցուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

Օգոստոսի 22-ին, ժամը 04.22-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գլխի և պարանոցի շրջանի ծակած-կտրած վերքեր» ախտորշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է Աբովյան քաղաքում՝ վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգից երկու ժամ առաջ Բալահովիտ գյուղում գտնվող մի ակումբում ծագած անհիմն վիճաբանության ժամանակ տուժողին գարեջրի կոտրած շշով հարվածել է ակումբի 25-ամյա տնօրենը:

Նույն օրը երեկոյան նա, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Երևանի Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: