Կրասնոդարի երկրամասում ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել, տուժել է 6-ամյա երեխա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

Կրասնոդարի երկրամասում դաժան ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել, տուժել է 6-ամյա երեխա, հաղորդում է kubnews.ru-ն:

Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կմ-ի հատվածում՝ Կրասնոդարի Արմավիր քաղաքի մերձակայքում:

Նախնական տվյալներով՝ բախվել են Nissan Qashqai մակնիշի ավտոմեքենան և Opel Zafira միկրոավտոբուսը:

Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել են երկու վարորդները, ինչպես նաև Opel-ի երկու կին ուղևորները: Հիվանդանոց է տեղափոխվել 6-ամյա աղջիկ՝ Opel-ուղևորուհին, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են ՃՈ աշխատակիցները և քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի հանգամանքները պարզվում են: