Մահացել է Կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

Մահացել է Կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը:

Նա սրտի ծանր հիվանդություն ուներ և վերջին տարիներն բուժվում էր արտերկրում: 

Վերջին օրերին 34-ամյա երիտասարդի առողջական վիճակը սրվել էր։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։