Մոլորակի ամենահարուստ մարդկանցից  մեկը՝ Դևիդ Կոխը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 24, 24News

david_koch4

Կյանքի 79-րդ տարում կյանքից հեռացել է ամերիկացի գործարար, միլիարդատեր և մոլորակի ամենահարուստ մարդկանցից  մեկը՝ Դևիդ Կոխը: Այս մասին իր Twitter-ում հայտնել է New Yorker պարբերականի լրագրող Ջեյն Մայերը։

«Դևիդ Կոխի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նա մահացել է»,-գրել է նա:

Կոխը իր գործունեությունը սկսել է Koch Industries ընտանեկան բիզնեսում։ Հոր մահից հետո Դևիդը եղբոր՝ Չարլզի հետ զգալիորեն ընդլայնել է ընկերության գործունեության սահմանները՝ ներդրումներ կատարելով նավթավերամշակման, պարարտանյութերի, պոլիմերների, մանրաթելերի և անտառարտադրության ոլորտում:

Ըստ Forbes-ի՝ 2018 թվականի հունիսի տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվել է 51 միլիարդ դոլար, իսկ Կոխը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Bloomberg-ի գնահատմամբ՝ 2019 թվականի օգոստոսի դրությամբ Չարլզ և Դևիդ Կոխերի կարողությունը կազմել է 124,5 մլրդ դոլար: