Նոր մանրամասներ՝ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ողբերգական վթարից․ ՀՀ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդած նոր տվյալների համաձայն` Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները։ 

Վթարի հետևանքով տուժել է նաև մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է: Նա տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք` ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին` ժամը 17.40-ի շրջանում «Կավկազ» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կիլոմետրում՝ Զավետնի գյուղի մոտ:

Նշվում է, որ Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը և գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ են Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների և բժշկական հաստատության հետ: