Ոստիկանության զորքերի ևս մեկ մարտական հերթափոխ սահման է մեկնել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 24, 24News

Ոստիկանության զորքերի ևս մեկ մարտական հերթափոխ մեկնել է սահման

ՀՀ ոստիկանության զորքերի հերթական մարտական հերթափոխն օրերս մեկնել է սահման, հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նրանց դիրքեր է ճանապարհել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։

«Դուք մերօրյա հերոսներն եք: Մենք ու ողջ ազգը հպարտանում է ձեզնով, որ մեր զինվորների հետ թև ու թիկունք եղած պահպանում եք պետական սահմանը: Բարի և անփորձանք ծառայություն»,- սահմանապահներին ասել է Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանության պետի ելույթից հետո ոստիկանները աղոթել են և երդվել անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը։ 

Ճանապարհման հանդիսավոր արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով:
Հաջորդ օրը, դիրքերից վերադարձել են մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն է հայտնել անձնվիրաբար ծառայության համար:

Սահմանից վերադարձած ոստիկանները մի քանի օր կհանգստանան, հետո կանցնեն հասարակական կարգի պահպանությանը: