Մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովն է այսօր մեկնարկում ֆրանսիական Բիարից քաղաքում, հայտնում է korrespondent.net-ը: Նշենք, որ G7-ին անդամակցում են Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ճապոնիան, Կանադան, Իտալիան: 

Համաձայն գագաթնաժողովի ծրագրի՝ շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կդիմավորի և կուղեկցի G7-ի երկրների առաջնորդներին: Այնուհետև առաջնորդները կհավաքվեն ոչ պաշտոնական ընթրիքի:

Կիրակի աշխատանքային նիստ կանցկացվի՝ նվիրված անվտանգության և պաշտպանության հարցերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը, տնտեսական աճին ու առևտրին:

Առաջնորդները հատուկ ուշադրություն կդարձնեն Ուկրաինայի խնդրին, Իրանում, Սիրիայում, Լիբիայում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

Կիրակի երեկոյան պաշտոնյաները կհավաքվեն ընթրիքի, որին կմասնակցեն նաև նրանց կանայք կամ ամուսինները:

Երկուշաբթի՝ գագաթնաժողովի վերջին օրը, երկրների նախագահները կամ վարչապետները կքննարկեն կլիմային վերաբերող հարցեր, ինչպես նաև թվային փոխակերպման հարցին նվիրված աշխատանքային հանդիպում կանցկացնեն:

Նշվում է, որ Ֆրանսիան, որն այս տարի նախագահում է G7-ում, գլխավոր թեման անհավասարության դեմ պայքարն է: Այդ նպատակով գագաթնաժողով են հրավիրվել նաև 8 գործընկեր երկրների առաջնորդները՝ այդ թվում Ավստրալիայի, Չիլիի, Բուրկինա Ֆասոյի, Սենեգալի, Ռուանդայի, ՀԱՀ-ի: 

1