Իշխան Զաքարյանը պարգևատրել է երգիչներ Թաթա Սիմոնյանին ու Արման Հովհաննիսյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 24, 24News

թաթա

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը խաղերում ունեցած ներդրման համար մեդալով պարգեւատրեց երգիչներ Թաթա Սիմոնյանին, Արման Հովհաննիսյանին եւ թուրքագետ Աշոտ Սողոմոնյանին: Իշխան Զաքարյանը բարձր գնահատեց նրանց մասնակցությունը եւ հույս հայտեց, որ գործակցությունը կշարունակվի:

«Համահայկականը կշարունակի իր գործունեությունը, իսկ հայակականությունը մեր մեջ է»,- ասաց Զաքարյանը:

Թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ գործակցել է 2015 թվականից: Այն ժամանակ նույնպես Համահայկականի ջահը վառվել է Արեւմտյան Հայաստանում՝ Վանում, իսկ այս անգամ՝ Մուսա լեռան ստորոտին:

«Որոշեցինք, որ Համահայկականի ջահը հաղթական Արցախ կգա մեր հայրենիքի մեկ այլ պատմական ու հաղթական վայրից՝ Մուսա լեռից»,- ասաց Աշոտ Սողոմոնյանը:

Թաթա Սիմոնյանը կարեւորեց Համահայկական 7- րդ ամառային խաղերի բացումն Արցախում:

f1(44)

«Համահայկական խաղերն օգնում են ճանաչել այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներին, շփվել նրանց հետ մոտիկից, դա շատ կարեւոր է»,- ասաց Թաթա Սիմոնյանը:

Արման Հովհաննիսյանը հայրենասիրական մեծ նախաձեռնություն որակեց Համահայկական խաղերը:

«Մեծ սիրով եմ մասնակցում Համահայկականի միջոցառումներին, անբացատրելի զգացողություններ եմ ունենում: Շատ շնորհակալություն Իշխան Զաքարյանին եւ մյուս կազմակերպիչներին»,- ասաց Արման Հովհաննյսյանը:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի ունեցան օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում եւ Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը եւ մրցումային 3 օրերն անցկացվեցին Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երեւանում: Խաղերին մասնակցեցին պատվիրակություններ 35 երկրից եւ 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասել է մոտ 5300-ի։ Ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից էր, որը ներառում էր 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում էր 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը եւ Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակումը կայացավ օգոստոսի 17-ին, Երեւանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան էր՝ «Միասնություն՝ սպորտով»

Live

Լրահոս

Related news