35-ամյա գեղարքունիքցին թմրանյութը պահում էր տրակտորի մեջ, բայց ոստիկանները գտան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Հասարակություն

Արցախում օգոստոսի 23-ին ժամը 12:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները Շահումյանի շրջանի վարչական տարածքում գտնվող «Ալագյոլեր» կոչվող տեղամասում զննության են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Վ. Գ-ին պատկանող «T-40» մակնիշի տրակտորի սրահը, որտեղ հայտնաբերվել է 3 հատ թղթի փաթեթների մեջ փաթեթավորված, ընդհանուր 3,09 գրամ քաշով չորացված եւ մանրացված կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող զանգված:

Վ. Գ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: