Ապամոնտաժել էր հարևանի հանդամասի ցինկապատ խողովակները և տեղափոխել իր տան բակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

բակո

Օգոստոսի 23-ին ոստիկանության Նոյեմբերյանի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ Ոսկեվան բնակավայրի մի 50-ամյա բնակիչ հունվար-փետրվար ամիսներին հարակից հանդամասից առանց թույլտվության, ապամոնտաժելով ցինկապատ խողովակներն տեղափոխել է իր տան բակ:

50-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է: 

Նախապատրաստվում են նյութեր: