Վտանգված է դեղձի մթերումը․ «Սպայկա»-ի բեռնատարները 3-րդ օրն են անցկացնում Վերին Լարսում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1

Հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարներն արդեն 3 օր է՝ ինչ կանգնած են Վերին Լարսի անցակետում, և դեղձի մթերումը վտանգված է: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները, որոնց նկատմամբ նշանակված է մաքսային զննում, արդեն երրորդ օրն է շարունակում են կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում. կուտակումները շարունակվում են: 

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահոված չէ գյուղմթերքի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ գյուղմթերքի բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման աշխատանքների համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով: 

Դեղձով բեռնված մեքենաները սկզբից անցել են ռենտգենային ստուգում, որի արդյունքները եղել են դրական: Նրանից հետո նշանակել են զննում, որի հիմնավորումը չկա: Ինչևիցե, ընկերությունը պատրաստ է կատարել մաքսային մարմնի պահանջը, եթե վերջիններս դեղձի մաքսային զննման ողջ գործընթացն (բեռնաթափումը, տեղափոխումը զննման վայր, բեռնաբարձումը) իրականացնեն անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանմամբ»: