Ավակովը կարող է դառնալ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարող է դառնալ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, գրում է ria.ru-ն՝ իրազեկ աղբյուրներին հղումով:

«ՆԳ նախարար Արսեն Ավակովը կարող է զբաղեցնել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է Ավակովին թողնել իշխանության ղեկին՝ այդկերպ շնորհակալություն հայտնելով նախագահական ընտրություններում նրա ցուցաբերած չեզոքության համար: