Ագարակում փրկարարները 3 տեսակի օձ են բռնել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1

Երևան քաղաքում և Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները երեք տեսակի օձ են բռնել:

Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

«Օգոստոսի 21-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում և Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք»,- նշված է կայքում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news