ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ «Բուլավա» բալիստիկ հրթիռի արձակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

ՌԴ պաշտպանության նախարարությունը YouTube-ում տեղադրել է տեսանյութ Բարենցի ծովում «Յուրի Դոլգորուկի» ատոմային սուզանավից «Բուլավա» բալիստիկ հրթիռի արձակման մասին։

Մարտական բլոկի մակետը հաջողությամբ խոցել է ուսումնական թիրախը «Կուրա» զորավարժարանում, որը գտնվում է Կամչատկայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Օգոստոսի 24-ին Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի բեւեռային շրջանից «Տուլա» ատոմային սուզանավից արձակվել է նաեւ «Սինեւա» բալիստիկ հրթիռը։ Հրթիռը խոցել է ուսումնական թիրախը Արխանգելսկի մարզի «Չիժա» զորավարժարանում։