Կապան-Գորիս ավտոճանապարհի որոշակի հատված փակ է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Հրդեհաշիջման աշխատանքների պատճառով Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի մոտ 20 կմ փակ է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն