«Տնտեսական հեղափոխություն» տերմինը մեկնաբանության կարիք ունի․ նախկին փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

«Նոր կառավարության աշխատանքի արդյունքները կարելի է բավարար գնահատել։ Կարևորն այն էր, որ տնտեսությունը հեղափոխական փոփոխությունների պայմաններում  չարձանագրեց նվազում։ Դա բազմաթիվ գործոնների արդյունք էր, այդ թվում՝  որոշակի ոգևորության հատկապես փոքր տնտեսվարողների մոտ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Նախկին փոխվարչապետը, խոսելով տնտեսական հեղափոխության վերաբերյալ, նկատել է, որ  այդ եզրույթը մեկնաբանության կարիք ունի։ 

Ըստ նրա՝ դա կարելի է հասկանալ և՛ ունեցվածքի վերաբաշխում, և՛ արտադրողականության սրընթաց աճ, և՛ իրավահարաբերությունների նոր ձևավորում և կարգավորումներ, սակայն առայժմ գնահատելի չէ, թե կառավարությունը ո՞ր անկյունից է հարցին մոտեցել։

Գաբրիելյանը շեշտել է, որ խոշոր ներդրումներ առայժմ չկան, բայց ԵՏՄ և իրանական շուկաներ մուտքը խոշոր ներդրումների ծավալը կարող են ընդլայնել։

Շարունակությունը՝ տեսանյութում։