Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

.

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը նոր մանրամասներ է ներկայացրել երեք զոհի և երեք վիրավորի վերաբերյալ:

Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի մոտ 20-րդ կմ-ին «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Կ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել մոտակա ձորը:

Վարորդը և երկու ուղևոր (Անի Ե., ծնված 1978 թ. և Սյուզի Կ., ծնված 2001 թ.) տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները (Նոնա Կ., ծնված 2003 թ., Սուսաննա Կ., ծնված 1958 թ. և Դերենիկ Կ., ծնված 2009 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածներին դուրս են բերել ձորից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև քաղաքացիները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացիների դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: