Unibank

Unibank Mobile

Հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանված մեքենան հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում էր ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանած մեքենա։

Օգոստոսի 24-ին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

«Հարգելի՛ վարորդներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է»,-ասված է ՃՈ հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս