ՀՀ պահուստային ոսկին չվաճառեցինք ու կերանք, այն արժույթով ԿԲ-ում է․ Վաչե Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

«2000-ականներին Կենտրոնական բանկը՝ վաճառելով միջազգային պահուստներում առկա ՀՀ ոսկու պաշարները, արդյունքում ստացել է արտարժույթ, որը մինչև հիմա բանկում է, որովհետև արտարժույթի պակասում տեղի չի ունեցել»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախկին անդամ, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Մենք ոսկին վաճառեցին, բայց ակտիվը մնաց Հայաստանում արտարժույթի տեսքով։ Խնդիրը վերաբերում էր՝ ժամանակի՞ն վաճառեցին, թե՝ ոչ, վնասով, թե՞ օգուտով,  ոսկին թանկացավ, թե՞ ոչ։ Այս կտրվածքով կարելի է վերլուծություններ անել, բայց այդ ոսկին չվաճառեցինք ու կերանք։ Դրա շահույթի մի մասը գնաց կառավարություն, մի մասը կուտակվեց ԿԲ-ում  օրենսդրության տառին համապատասխան»,- եզրափակել է Գաբրիելյանը։