Որոշակի դասավորության դեպքում իշխանությունը լուծում կարող է դիտարկել նաև արտահերթը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

«Դատելով վարչապետի խոսքերից 99%-ով Ամուլսարի հանքը շահագործվելու է, բայց կան մի շարք այլ հարակից խնդիրներ, թե՛ ներքին, թե՛ արտաքին, որոնք իշխանությանը մտորումների տեղիք են տալիս»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկանաբան Հակոբ Բադալյանը։

«Ակնհայտ է, որ հանրության մի ստվար զանգված վճռական է շահագործման դեմ պայքարի հարցում։ Այս պահին այդ դիմադրությունը հաղթահարելու ուժային մեթոդից բացի այլ տարբերակ չեմ տեսնում։ Միաժամանակ այդ մեթոդն ընդունելի չէ իշխանության համար։ Առայժմ նրանց համար դա դիտարկվում է ամենաանցանկալին»,- ասել է քաղաքական մեկնաբանը։

Նրա խոսքով՝ կան միավորներ, որոնք Ամուլսարի հարցը դիտարկում են իրենց համար քաղաքական դիվիդենտներ վաստակելու հնարավորություն։ Եվ անկասկած է՝ այս կամ այն որոշման դեպքում նրանք փորձելու են իրենց լուման ունենալ հանրային դժգոհությունը գեներացնելու՝ էլ ավելի բարդություն ստեղծելով իշխանության համար,- կարծում է Բադալյանը։

Բադալյանը վստահ է, որ յուրաքանչյուր որոշման դեպքում իշխանությունը քաղաքական վարկանիշի կորուտ կունենա։

Շարունակությունը՝ տեսանյութում։