Ոստիկանները Ջերմուկում ապօրինի թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

.

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ջերմուկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, օգոստոսի 23-ին՝ ժամը 20.20-ին, Ջերմուկի Շահումյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել Ջերմուկի 37-ամյա մի բնակիչ:

Անձնական խուզարկությամբ նրա գրպանի պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվեց կանեփանման, սուր յուրահատուկ հոտով կիսաչոր զանգված: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը՝ ժամը 21.30-ի սահմաններում, Կեչուտի Ջրամբարի հարակից դաշտում, 37-ամյա տղամարդը ոստիկաններին ներկայացրեց կանեփի 8 բույս: Ըստ նրա հայտնաբերվածը պատկանում է իրեն, ցանել և աճեցրել է իր անձնական օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news