Վարդավանք գյուղում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Հասարակություն

Օգոստոսի 26-ին, ժամը 09:07-ին մարվել է ս.թ. օգոստոսի 22-ին, ժամը 18:34-ին Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում բռնկված հրդեհը մարվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 18:34-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին: Օգոստոսի 23-ին հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 22 հա (11 հա անտառածածկ և 11 հա բուսածածկ տարածք): Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 4 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 6 աշխատակից, Կաղնուտ գյուղի 5 բնակիչ և թիվ N զորամասից 50 զինծառայող: Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են: Փրկարարների ու անտառտնտեսության աշխատակիցների կողմից իրականացվել է հերթապահություն:

Օգոստոսի 24-ին, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսվել են, որոնք մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 25-ին, ժամը 06:25-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 20 աշխատակից, թիվ N զորամասից 32 զինծառայող և պղնձամոլիբդենային կոմբինատի 1 ջրատար:

Դեպքի վայրում աշխատել են 19 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 10, քաղաքապետարանի կոմունալ  բաժնից 10 աշխատակից, թիվ N զորամասից 47 զինծառայող, 1 ջրատար և հարակից գյուղերի 15 բնակիչ:

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 37 հա (18 հա անտառածածկ և 19 հա բուսածածկ տարածք):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին:

Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: 2 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղից 2 և «Զանգեզուր կենսոլորտ համալիր» ՊՈԱԿ-ից 2 աշխատակից սահմանել են հերթապահություն: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news