ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել՝ կից հետևյալ կոչ-գրառմամբ.
«Հարգելի քաղաքացիներ, հատկապես Երևան քաղաքում գործունեություն ծավալող ընկերություններ, խնդրում ենք աղբամանների մեջ ստվաթղթե արկղերը թափելուց առաջ դրանք հնարավորինս հարմարեցրեք արկղերի չափսերին, որպեսզի խուսափենք նման իրավիճակներից:
Առաջին հայացքից նկարում պատկերված արկղը լիքն է աղբով, սակայն այն դատարկելու ընթացքում պարզ է դառնում, որ իրականում մեկ ստվարաթղթե արկղի պատճառով է այդ տեսքը ստացվել, եթե աղբը թափողը այն հարմարեցներ արկղի չափսերին պատկերը այլ կլիներ, արկղում էլ բավականին շատ աղբ կտեղավորվեր:
Շնորհակալ կլինենք, որ հետևեք մեր խնդրանքին»: