Վթար՝ Սևանի «Հարսնաքար»-ի մոտակայքում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Հասարակություն

Օգոստոսի 25-ին, ժամը 21:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին բախվել են «Mercedes E350» (վարորդ՝ Արմեն Գ., ծնված 1983 թ.) եւ «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Արման Ս.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետեւ հրդեհ է բռնկվել «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:15-ին, մարվել՝ 22:18-ին: Այրվել է «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասները, վարորդները եւ 3 ուղեւոր դուրս են բերվել տեղի ուժերով:

Արմեն Գ.-ն հոսպիտալացվել է Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: