Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Հասարակություն

Օգոստոսի 25-ին, ժամը 22:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի ՀԱ Բ4 թաղամասի թիվ 38 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:37-ին, մարվել՝ 22:57-ին: Բնակարանի ննջարանում այրվել են  անկողինը (ամբողջությամբ), 1 պատուհան և 1 պահարան (մասամբ):