Մարզպետի հետ հանդիպումից հետո արճիսցիները բացեցին ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Հասարակություն

«Վեոլիա» ընկերության հետ քիչ առաջ պայմանավորվել եմ, հենց այսօր աշխատանքները կսկսվեն, ջուր կբերեն համայնք: Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը փակած արճիսցիների հետ հանդիպմանն ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Պարտավոր ենք արագ խնդիրը լուծել: Հասկանում եք, որ 100 մլն դրամի ծրագիրը ոչ երեք օրվա, ոչ երեք շաբաթվա ծրագիր է: Զուգահեռ կքննարկենք նաև պոմպով ջուր բերելու տարբերակը, դա արդեն համայնքապետարանի մակարդակով քննարկվելիք հարց է»,- նշել է Հայկ Չոբանյանը:

Մարզպետի հետ հանդիպումից հետո Արճիս համայնքի բնակիչները բացեցին Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը:

Հիշեցնենք, որ Այրում խոշորացված համայնքի Արճիս գյուղի բնակիչները վաղ առավոտից՝ 8։40-ից փակել էին Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու Արճիսի հատվածը: Արճիսցիների բողոքի պատճառը խմելու ջուրն է․ նրանք արդեն 3 ամիս է ջուր չունեն։