Բախվել են Nissan XTrail-ն ու УАЗ-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Հասարակություն

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհահատվածում՝ ոլորանների մասում, բախվել են УАЗ մակնիշի 31 ԼՍ 676 համարանիշի և Nissan XTrail մակնիշի 06 RR 033 հաարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 վարորդները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում ստացել են առաջին բուժօգնությունը, ապա տեղափեխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news