«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են BMW-ն ու հրշեջ ավտոմեքենան. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Հասարակություն

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի հատվածում բախվել են BMW մակնիշի 35 ԼX 052 համարանիշի և КамАЗ մակնիշի 434 VV 01 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարված КамАЗ-ի ուղևորները, իսկ КамАЗ-ը պատկանում է Աարտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը և այն կանչով մեկնում էր դեպքի վայր։

Բախման հետևանքով BMW-ն հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում, իսկ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: