ԱՆ-ն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը կմշակի

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

շենք

ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022 թթ. միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներին: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022 թթ. միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներին: Մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի տեսլականը: 

ՀՀ արդարադատության նախարարությունն այս գործընթացն առավել ներառական և համընդգրկուն դարձնելու նպատակով նախատեսում է սերտ համագործակցություն իրականացնել բոլոր շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս նպատակով ևս մեկ անգամ առաջարկում ենք մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ՝ կից ներկայացված ձևաչափին համապատասխան: Գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստացված առաջարկությունների վերաբերյալ կկազմակերպվեն քննարկումներ: Նախատեսվում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորել ոլորտային աշխատանքային խմբեր:

ՀՀ արդարադատության նախարարությունը, բարձր գնահատելով հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բարելավման գործում, ակնկալում է գործընկեր կառույցների հետ արդյունավետ և բազմակողմանի համագործակցություն»: