Զարեհ Սինանյանը կմեկնի Կիպրոս․ նախատեսված է հանդիպում նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Զարեհ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիպրոսի նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիայում անցկացվող Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կհանդիպի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի, Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Այցի ընթացքում գլխավոր հանձնակատարը կմասնակցի Հայաստան-Կիպրոս երկկողմ, այնուհետ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ հանդիպմանը: Նախատեսվում է այց նաև «Մելքոնյան» կրթական հաստատություն:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը կտևի օգոստոսի 30-ը ներառյալ: