Բակո Սահակյանը մասնակցել է Արցախում անցկացվող հայագիտական միջազգային համաժողովի բացմանը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին  «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ներկա է եղել «Հայոց արևելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Իր ողջույնի խոսքում նախագահը կարեւորել է համաժողովի գիտագործնական նշանակությունը՝  նշելով, որ նման միջոցառումները թույլ են տալիս ավելի առարկայական եւ օբյեկտիվ ձեւով ուսումնասիրել մեր պատմության էջերը, վեր հանել տարբեր զարգացումների պատճառահետեւանքային կապը եւ այն ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը:

«Եվ դա կարեւոր է հատկապես այսօր, երբ կան երկրներ ու շրջանակներ, որոնք ցուցաբերում են քաղաքականացված մոտեցում պատմական փաստերի նկատմամբ՝ փորձ անելով վերաշարադրել պատմությունը եւ այն ներկայացնել նեղ շահադիտական տեսանկյունից, աղավաղված ձեւով: Այս ամենին պատասխանելու լավագույն միջոցը այսպիսի միջոցառումների անցկացումն է նման ձեւաչափով եւ օրակարգով»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

1