Ոստիկանները ռեստորանի մոտ կայանված ավտոմեքենայից թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 24-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական բաժնի ծառայողները ծառայության ժամանակ Հրազդանի կիրճում մոտեցել են ռեստորաններից մեկի մոտ կայանված ավտոմեքենային, որի սրահում երկու քաղաքացի են եղել, իսկ տեսանելի մասում թերթի վրա առկա է եղել կանաչավուն զանգված:

Մեկնած օպերատիվ խմբին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Վաղարշապատի 22-ամյա բնակիչը, ավտոմեքենայի սրահից ներկայացրել է 0,041 գ կանաչ կանեփանման զանգված և հայտնել, որ Զովունիի բնակիչ 23-ամյա ընկերոջ հետ նույն օրը քաղել են Ներքին Չարբախից՝ օգտագործելու նպատակով:

Նշանակվել է փորձաքննություն: 
Նախապատրաստվում են նյութեր: