Ալավերդիում վթարի ենթարկված 11-ամյա աղջկա վիճակը ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Ալավերդիում փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենայի կողմից վթարի ենթարկված 11-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան:

Երեխային տեղափոխել են Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետեւ տեղափոխվել է Վանաձերի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել են Վանաձորի ԲԿ եւ տեղում կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա:

Վիճակը կայունանալուց հետո երեխան տեղափոխվել է Երեւան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ»,–գրել է նա: