Շվեյցարիայում գողության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 24-ին, ժամը 10.45-ին, ՔՀԳՎ է ներկայացել 50-ամյա Գրիգոր Ա.-ն։

Նա մարտի 22-ից Շվեյցարիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 139 հոդվածի (գողությունը) և 146 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով: