«Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնությունը ստորագրահավաք է անցկացնում Էջմիածնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

«Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնության անդամներն այսօր ստորագրահավաք են իրականացնում Էջմիածին քաղաքում:

«Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնության անդամները վտանգներ են տեսնում եւ պնդում են, որ կոնվենցիան չպետք է վավերացվի։

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել է 34-ը: Ստորագրել, սակայն չեն վավերացրել 11-ը, այդ թվում՝ Հայաստանը: Չեն ստորագրել Ռուսաստանը եւ Ադրբեջանը: