«Մալաթիա մոլ»-ի հրդեհի բռնկման փաստով նյութեր են նախապատրաստվում. ԱԻՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

մոլ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհի բռնկման փաստով նյութեր են նախապատրաստվում: Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

««Մալաթիա մոլ»-ում հրդեհի բռնկման դեպքի փաստով արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային վարչությունում քննչական գործառույթ ենք իրականացնում: Ամբողջ նյութերը հավաքում ենք, որոնք ուղարկելու ենք դատախազություն»,-ասաց Էդմոն Զարգարյանը: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Երևանի Սեբաստիա փողոցի «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնի շենքում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 7 անձ տուժել էր: Նրանք տեղափոխվել էին «Աստղիկ» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս էին գրվել:

Հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել և մարել մեկ օր անց՝ օգոտսոսի 25-ին։ Հրդեհի բռնկման աղբյուրն ու վնասի չափը դեռևս ճշտվում են։