Ստամբուլյան կոնվենցիայով պետությունը չի ճանաչի միասեռականների ամուսնությունը. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

«ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի մեկնաբանություն ստանա Ստամբուլյան կոնվենցիայի որոշ վիճահարույց դրույթների շուրջ»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Բացարձակ աբսուրդ է, որ ընտանիքի կազմը կարող է փոխվել, եթե ձեզ հետաքրքիր է, նայեք Վրաստանի Սահմանադրությունը, թե Վրաստանը երբ է ստորագրել և երբ է վավերացրել և դրանից հետո որոշակի փոփոխություն կա՞: Այնտեղ էլ ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է, այնտեղ էլ է կոնվենցիայի վավերացումից հետո այդպես մնացել», - ասաց նախարարը:

Հարցին՝ կոնվենցիայի ընդունումից հետո պետությունը կսկսի՞ ճանաչել միասեռականների ամուսնությունները՝ նախարարն ասաց.

«Պետությունը չի ճանաչի նման իրավունք, որովհետև այս կոնվենցիայով չի փոխվում որևէ բան, որպեսզի պետությունը ճանաչի նման ամուսնություն, իսկ իրենք համատեղ կապրեն, թե չեն ապրի՝ իրենց գործն է»-նշեց Բադասյանը: