Կապանից հայր և որդի գիշերով ծառեր են կտրել, մեքենայով տեղափոխել տուն և վաճառել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Օգոստոսի 25-ին, ժամը 08.25-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Կապանի բնակիչներ հայր և որդի գիշերով ծառեր են կտրում, մեքենայով տեղափոխում տուն և վաճառում:

Մեկնած օպերատիվ խմբին Ձորք թաղամասի բնակիչը հայտնել է, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, «Կռնաս» կոչվող տարածքից ապօրինի հատել է 1 հատ բոխի և իր «ՎԱԶ-2102»-ով տեղափոխել իր ամառանոց: 
Հանգամանքները պարզվոմ են:
Նախապատրաստվում են նյութեր: