Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում Գրիզմանը երկու գոլ է խփել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Գրիզմանը երկու գոլ է խփել, որով օգնել է «Բարսային» հաղթանակ տոնել «Բեթիսի» հանդեպ։ «Բարսան» հաղթել է 5։2 հաշվով։

Սրանք 28-ամյա մարզիկի առաջին գոլերն էին հօգուտ կատալոնական ակումբի։ Գոլի հեղինակ են դարձել նաեւ կատալոնական ակումբից՝ Ժորդի Ալբան, Կարլես Պերեսը եւ Ալեքս Վիդալը։ «Բեթիսից» աչքի են ընկել Նաբիլ Ֆեքիրը եւ Լորենցո Գարսիան։