6,8%-ով աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Տնտեսական

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ․ հունվար-հուլիսին 2018թ. նույն ժամանակահատվածի նկատմամաբ աճել է 6,8%-ով։ Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նույն հրապարակման համաձայն՝  ընթացիկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսին հունիսի նկատմամաբ աճել է 12,8%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հուլիսին աճել է 8.4%-ով, շինարարության ծավալը՝ 4.5 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.9%-ով, ծառայությունների ծավալը՝ 15.2%-ով։ 
Միջին ամսական անվանական աշխատավարձը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.9%-ով, մասնավորապես պետական հաստատություններում՝ 7.3%-ով, ոչ պետականում՝ 4.1%-ով։

Արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հուլիսին աճել է 2.3%, որից արտահանման ցուցանիշը 3%-ով, ներմուծումը՝ 1,9%-ով։