Ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ՝ ստանում․ Ամուլսարի շահագործման ու փակման գինը կրելու ենք բոլորս

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

«Մենք պետք է ընդունենք, որ եթե այսօր մեր բյուջետային մուտքերից հանենք հանքարդյուանբերությունից եկող հարկերը, լուրջ  կորուստներ ենք ունենալու»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Պատգամավորը կարծում է, որ մանիպուլիատիվ հարց է, երբ նշվում է՝ «կողմ եք, թե՞ դեմ Ամուլսարի շահագործմանը»։ Բանն այն է, որ եթե հանքի շահագործումն առաջացնելու է ռիսկեր, որոնք կառավարելի չեն, հանքը չի շահագործվելու։

«Թող չթվա, թե սա միայն իշխանության, բնապահպանների, բիզնեսի խնդիրն է։ Սա ՀՀ-ի խնդիրն է, որովհետև եթե հանքը բացվում է, և այնտեղ, պայմանական ասված, բնապահպանական ռիսկեր են առաջանում, ապա ՀՀ բոլոր քաղաքացիների, պետության համար այդ ռիսկերը կան։ Եթե հանքը  չի բացվում մենք հսկայական միլիարդավոր դոլարների կորուստներ ենք ունենում, այդ գումարը բոլորս ենք վճարելու։ Սա շատ կարևոր հարց է։ Կշեռքի նժարին դնում ենք երկու բան՝ ի՞նչ ենք մենք կորցնում և ի՞նչ ենք ստանում»,- ասել է Պապոյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։